|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2024 թվականի N 3082-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2024թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 7/1 նիստի արձանագրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի վարչական տարածքի Սուրենավան բնակավայրում գտնվող՝ Արտեմ Մարտիրոսյանին, Սուսան Մարտիրոսյանին, Կամո Մարտիրոսյանին, Կարինե Մարտիրոսյանին, Մարինե Մարտիրոսյանին, Լաուրա Մարտիրոսյանին համասեփականության իրավունքով պատկանող, 03-086-0243-0044 ծածկագիրը կրող, 1.629 հա հողամասից 0.2հա խաղող բարձրարժեք հողատեսքը, փոխադրել կորիզավոր ավելի ցածրարժեք հողատեսքի:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|