Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, 138․1-րդ հոդվածի 2-րդ մասի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 10․04․2025 թվականի թիվ 1495 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Տիգրան Սիմոնյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Տալ թույլտվություն առ այն, որ Տիգրան Սարգսի Սիմոնյանը իր հոգեզավակի Սարիկ Արկադիի Մելքոնյանի անունից, համաձայն 10․04․2025 թվականի թիվ 1495 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ անչափահաս Սարիկ Արկադիի Մելքոնյանին /ծնված 26․06․2015թ./պատկանող ժառանգական գույքերը, այն է՝ GAZ 5205 մակնիշի 10 OL 783 պետական գրանցման համարանիշով և BMW528 մակնիշի 36 ST 234 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենաները, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստականություն» ծառայության ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի 10․04․2025 թվականի թիվ 1494 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ժառանգ հանդիսացող Գոհար Լենդրուշի Սիմոնյանի անվամբ։
2․ Տալ թույլտվություն առ այն, որ Տիգրան Սարգսի Սիմոնյանը իր հոգեզավակի Սարիկ Արկադիի Մելքոնյանի անունից օտարի /վաճառի/ վերջինիս պատկանող վերոգրյալ ժառանգական գույքերը։