Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Նորա Մաքսիմի Միքայելյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Շ․Գրիգորյան փողոց, 12 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,05745ա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար հատկացված 0․5հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,00745հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Սուսաննա Սաշայի Կարապետյանի (ծնված 01․07․1948թ.), Մարատ Մաքսիմի Միքայելյանի (ծնված 08․02․1971թ.) և Նորա Մաքսիմի Միքայելյանի (ծնված 04․01․1976թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Արարատ, Շ․Գրիգորյան փողոց,12 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1985թ-ին,/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,05հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,00745հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: