Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 46-րդ հոդվածով, «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մարգարյանի դիմումը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝ «Արարատի Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ հատկացնել ֆինանսական աջակցություն 6 324 000 (վեց միլիոն երեք հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ՝ Կենտրոնի կանոնավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, որն ուղղվելու է 2026 թվականին Կենտրոնի համապատասխան հաստիքներն համալրած աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ |