Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Գարեգին Սերյոժայի Լևոնյանի ներկայացուցիչ Վահրամ Գևերգի Գալստյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի նշանակության շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,08474հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Լիդա Վանուշի Լևոնյանի (ծնված՝ 00․00․1948թ.), Գարեգին Սերյոժայի Լևոնյանի (ծնված՝ 10․04․1978թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Երասխ, Երևանյան խճուղի 28/1 հասցեում գտնվող օժանդակ շինությունների /կառուցված 1985 թ-ին,/ և կառուցման և սպասարկման համար հատկացված 0,00850հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի (չափագրման ծածկագիր)։
2․Արարատ համայնքի գյուղ Երասխ բնակավայրի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք գյուղ Երասխ,Երևանյան խճուղի, 28/1 (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03022SJ5GWUU):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: