Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Սաթենիկ Գառնիկի Զաքարյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0,32հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ գյուղատնտեսական այլ հողատեսքից արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական նշանակության իսկ նպատակային նշանակությունը գյուղատնտեսական արտադրական՝ անասնաշենք կառուցելու նպատակով և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Ավշար բնակավայրի 03-013-0618-0008 ծածկագիրը կրող 0.32հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու՝ գյուղատնտեսական այլ հողատեսքից արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական նշանակության իսկ նպատակային նշանակությունը գյուղատնտեսական արտադրական՝ անասնաշենք կառուցուցելու նպատակով:
2.03-013-0618-0008 ծածկագիրը կրող հողամասին տրամադրել հասցե գյուղ Ավշար, 13 հողամաս (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03999KCEN2EZ):
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: