| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք  ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  08  հոկտեմբերի  2024 թվականի N 207-Ա | 
  ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ  286 որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերության  2024 թվականի հուլիսի 19-ի թիվ 01-20/7-Բ դիմումը, ինչպես նաև  նկատի ունենալով, որ նշված հողատարածքները դասվում են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է . 1.«ԲիԹիԷլ Սերվիսիս » ՍՊ ընկերությանը Արարատ համայնքի վարչական տարածքում 5 տարի ժամկետով բնակավայրի  հողերից կառուցապատման իրավունքով տրամադել երկու միավոր հողատարածքներ՝ գովազդային վահանակների հենասյուների տեղադրման նպատակով,համապատասխանաբար՝  1) ք.Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 2/43, 03-002-0521-0003 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողատեսք․  2) ք.Արարատ Ս.Շահումյան  փողոց 55/6, 03-002-0011-0186 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման  հողատեսք: 2.Կառուցապատման իրավունքով տրամադրված հողատարածքների տարեկան կառուցապատման վճար սահմանել յուրաքանչյուր 1 քմ-ի համար 10000 ՀՀ դրամ:
   | 
 Կողմ -12  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ  | Դեմ -0   | Ձեռնպահ -1  ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |