Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի և 18-րդ հոդվածի 32-րդ մասի, ,,Համայնքային կառավարչական հիմնարկի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդև 18-րդ հոդվածի պահանջով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով.
Համաձայն Արարատ համայնքի ղեկավարի 2022թ. թիվ 3, 4, 9, 10,11, 13 կարգադրությունների, գույքագրող հանձնաժողովը կատարել է համայնքապետարանում, համայնքի վարչական միավորներում և ենթակա կազմակերպություններում եղած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրում: Գույքագրման արդյունքում ճշտվել և հաշվառվել են համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները, արագամաշ, մանրարժեք գույքն ու առարկաները: Առկա գույքը հիմնականում ֆիզիկապես մաշված է, մանրարժեք գույքի մի մասը հետագա օգտագործման պիտանի չէ: Բոլոր կազմակերպություններում հիմնական միջոցները և արագամաշ գույքը նորացման կարիք ունի:
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Դադարեցնել ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի, Արարատ գյուղի, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Ուրցալանջ և Վարդաշատ գյուղերի համայնքապետարաններ աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը՝քաղաքացիական իրավունքնները և պարտականությունները փոխանցել ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերակազմակերպված Արարատ համայնքին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկներին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել նոր հիմնադրված ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
3. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի հիմքով Արարատ համայնքի վերակազմակերպմամբ պայմանավորված Արարատ համայնքի կազմում միավորված Արարատ քաղաքի, Արարատ գյուղի, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Ուրցալանջ և Վարդաշատ գյուղերի բոլոր՝ հաշվառման ենթակա և առկա, ակտիվներն՚ պարտականությունները փոխանցել Արարատ համայնքին:
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերը ըստ վարչական միավորների, ենթակա կազմակերպությունների`
/Հավելվածներ 1-19/ :
2.Թույլատրել ենթակա կազմակերպությունների տնօրեններին`
2.1 Համապատասխան հանձնաժողովների միջոցով դուրս գրել գույքագրման արդյունքում հաշվառված, օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ, մանրարժեք գույքը:
2.2 Համապատասխան լիցենզավորված մասնագետների միջոցով ուսումնասիրել գույքագրող հանձնաժողովների կողմից հաշվառված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցների բոլոր դետալները, որոշել դրանց օգտագործման պիտանելիության աստիճանը, գնահատել և անհրաժեշտության դեպքում օտարել:
|