Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.05.2024թ. թիվ 2/փ-234 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ղուկասյան փողոց 19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0019-0032 կադաստրային ծածկագիրը կրող 0.13472 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |