Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գ.Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող,այլ հողատեսքերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով,տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի գ.Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատարածքները. . Լոտ ծածկագիր 03-066-0110-0071, 1.05156 հա մակերեսով վարելահող,այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0101-0072, 1.70444 հա մակերեսով վարելահող,այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0110-0066, 3.31055 հա մակերեսով վարելահող,այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0110-0069, 0.43907 հա մակերեսով վարելահող,այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0110-0067, 1.10912 հա մակերեսով վարելահող . Լոտ ծածկագիր 03-066-0110-0074, 2.34169 հա մակերեսով այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0110-0068,1.15692 հա մակերեսով վարելահող . Լոտ ծածկագիր 03-066-0110-0064, 1 հա մակերեսով այլ հողատեսք վարելահող . Լոտ ծածկագիր 03-066-0101-0075, 1.03608 հա մակերեսով վարելահող,այլ հողատեսք . Լոտ ծածկագիր 03-066-0110-0075, 0.91406 հա մակերեսով վարելահող 2.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |