01.01.2025թ. դրությամբ Քաջիկ Վաչիկի Ավագյանը / ՀԾՀ՝ 2214610154 , գ. Արարատ, Պ. Սևակ փ., տ. 14/ համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 158029/հարյուր հիսունութ հազար քսանինը/ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 129062/հարյուր քսանինը հազար վաթսուներկու/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 28967/քսանութ հազար ինը հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, ինչպես նաև 225797/երկու հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 135743/հարյուր երեսունհինգ հազար յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 90054 /իննսուն հազար հիսունչորս/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Քաջիկ Վաչիկի Ավագյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004257/ գանձել 158029/հարյուր հիսունութ հազար քսանինը/ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Քաջիկ Վաչիկի Ավագյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105039/ գանձել 225797/երկու հարյուր քսանհինգ հազար յոթ հարյուր իննսունյոթ/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: