01.01.2025թ. դրությամբ Համլետ Մանուկի Գրիգորյանը / ՀԾՀ՝ 1309740542/, գ. Ավշար, Նշանյան փ., տ.26 համայնքային բյուջեի նկատմամբ անշարժ գույքի հարկի մասով ունի՝ 455340/չորս հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 378286/երեք հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 77054/յոթանասունյոթ հազար հիսունչորս/ ՀՀ դրամ, ինչպես նաև հողի հարկի մասով՝ 76029/յոթանասունվեց հազար քսանինը/ ՀՀ դրամ ապառք, որից ՝ հարկ 58846 /հիսունութ հազար ութ հարյուր քառասանվեց/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 17183/տասնյոթ հազար հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Համլետ Մանուկի Գրիգորյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425004000/ գանձել 455340/չորս հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
2. Քաղաքացի Համլետ Մանուկի Գրիգորյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425106037/ գանձել 76029/յոթանասունվեց հազար քսանինը/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: