ՀՀ Արարատ համայնքի վարչական տարածքի Արմաշ բնակավայրի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-019-0192-0001 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.8026հա, որից 0.7029հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացիներ /հանգուցյալ/ Ռազմիկ Զալիբեկի Մուրադյանին, Լյուբա Մեսրոպի Մուրադյանին, Մխիթար Ռազմիկի Մուրադյանին, Մարիետա Միշայի Հովհաննիսյանին, Գեղեցիկ Ռազմիկի Մուրադյանին, Մարգարիտ Մխիթարի Մուրադյանին: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.0997 հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձանց կողմից: Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչնդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը և հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից հատկացումից ավել օգտագործվող 0.01442հա հողամասը չի գերազանցում սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի 20 տոկոսը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, 03-019-0192-0001 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.7029հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0.0997հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացիներ /հանգուցյալ/ Ռազմիկ Զալիբեկի Մուրադյանի ծնվ. 1943թ, Լյուբա Մեսրոպի Մուրադյանի ծնվ.1947թ., Մխիթար Ռազմիկի Մուրադյանի ծնվ. 1966թ, Մարիետա Միշայի Հովհաննիսյանի ծնվ. 1969թ., Գեղեցիկ Ռազմիկի Մուրադյանի ծնվ. 1974թ., Մարգարիտ Մխիթարի Մուրադյանի ծնվ. 1990թ. սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: