|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2025 թվականի N 137-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով․ Արարատ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ 1) եկամուտների գծով՝ 2․847․919,3 հազար դրամ։ 2) ծախսերի գծով՝ 2․847․919,3 հազար դրամ։ 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ։ 2․ Հաստատել՝ 1) համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի։ 2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։ 3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։ 4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։ 5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի։ 6)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։ 3․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբախշումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև․ 2)սահմանել՝ փոփոխությունների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թվականի հունվարի 1-ից։ |
Կողմ -12 ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԱՆՎԵԼՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԹՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՍԻՆԱՆՅԱՆ ՍԵՐԳՈ ՄԻՆԱՍՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԵՂԱՄ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ | Դեմ -3 ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԶԵՅՆԱԼՅԱՆ | Ձեռնպահ -5 ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.70 Կբ)
|
 |
(448.04 Կբ)
|
 |
(107.25 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|