Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով և համայնքի ավագանու 2023թվականի մայիսի 29-ի «Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին» N 107-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին գլխի 3-րդ կետի 5-րդ ենթակետով, 5-րդ կետի 5-րդ ենթակետով, 7-րդ կետի 5-րդ, 5․1-րդ, 5․2-րդ և 5․3-րդ ենթակետերով՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2024 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր Ջուլիետա Իգորի Ավանեսյանին պարգևատրել պատվոգրով և 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով։
2․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր Պետրոս Սեյրանի Պետրոսյանին պարգևատրել պատվոգրով և 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով։
3․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր Ժորա Մուշեղի Գրիգորյանին պարգևատրել պատվոգրով և 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամով։
4․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Մարգարիտա Գևորգի Առաքելյանին պարգևատրել պատվոգրով և 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով։
5․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Մնացական Համլետի Աբրահամյանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով։
6․ Ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Արմենի Պողոսյանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով։
7․ Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Քրիստինե Գևորգի Բաբայանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա հորը՝ Գևորգ Հենրիկի Բաբայանին/։
8․ Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Նարե Գևորգի Առաքելյանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա հորը՝ Գևորգ Մելիքի Առաքելյանին/։
9․ Բռնցքամարտի ՀՀ մեծահասակների առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնորդության արծաթե մեդալակիր, միջազգային Ա կարգի մրցաշարի հաղթող Բարեղամ Սերյոժայի Հարությունյանին պարգևատրել պատվոգրով և 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով։
10․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, Աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Յուրիկ Զորիկի Մխիթարյանին պարգևատրել պատվոգրով և 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա մորը՝ Հայարփի Արամայիսի Զաքարյանին/։
11․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների առաջնության հաղթող, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Ալեքս Կարենի Մարգարյանին պարգևատրել պատվոգրով և 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա հորը՝ Կարեն Ժորայի Մարգարյանին/։
12․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Զավեն Սարգսի Մեժլումյանին պարգևատրել պատվոգրով և 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով /հաշվի առնելով մեդալակրի անչափահաս լինելու փաստը՝ գումարը տրամադրել նրա հորը՝ Սարգիս Զավենի Մեժլումյանին/։
13․ Բռնցքամարտի ՀՀ երիտասարդական առաջնության հաղթող, միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր Նորայր Գևորգի Հակոբյանին պարգևատրել պատվոգրով։
14․ Բռնցքամարտի ՀՀ երիտասարդական առաջնության հաղթող, միջազգային Ա կարգի մրցաշարի արծաթե մեդալակիր Արմեն Թորոսի Պողոսյանին պարգևատրել պատվոգրով։
15․ Բռնցքամարտի ՀՀ կրտսեր տարիքի պատանիների առաջնության հաղթող Հայկ Գարիկի Սաղաթելյանին պարգևատրել պատվոգրով։
16․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ կրտսեր տարիքի պատանիների առաջնության հաղթող, միջազգային մրցաշարերի հաղթող Գեղամ Գրաֆի Եղիազարյանին պարգևատրել պատվոգրով։
17․ Ծանրամարտի մարզիչ Դավիթ Սամվելի Մուրադյանին պարգևատրել պատվոգրով և 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով։
18․ Ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին պարգևատրել պատվոգրով և 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամով։
19․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Հայկ Հակոբի Հովհաննիսյանին պարգևատրել պատվոգրով և 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով։
20․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Հարություն Հակոբի Հովհաննիսյանին պարգևատրել պատվոգրով և 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով։
21․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Վահագն Ալեքսանդրի Ավետիսյանին պարգևատրել պատվոգրով և 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով։
Ընդհանուր՝ 2 900 000 /երկու միլիոն ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ։
2․ Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ վճարումը կատարել համայնքի բյուջեի 0811․51 «Սպորտային միջոցառումների կազմակերպում» ծրագրի 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից։