|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2024 թվականի N 4-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐՆ ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՏԱՇԱՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով` ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, Ավշար բնակավայրի N 0004 ծածկագիրը կրող խորքային հորն իր զբաղեցրած՝ Ավշար բնակավայրում գտնվող 03-013-0418-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.005 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքով անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ խորքային հորի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր։
|
Կողմ -16 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|