Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731–Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող կադաստրային 03-019-0413-0004 ծածկագրի տակ հաշվառված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0.14968 հա մակերեսով հատվածում քաղաքացի Արտակ Վարանցովի Պետրոսյանի կողմից 2020 թվականին (հաշվառման ծածկագիր 202375RVUM) ինքնակամ կառուցված 500.33 քմ անասնաշենքը և 16.11 քմ պահակատունը արտաքին մակերեսներով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները ընդգրկված չեն պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրիքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, կադաստրային 03-019-0413-0004 ծածկագրի տակ հաշվառված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0.14968 հա մակերեսով հատվածում ինքնակամ կառուցված 500.33 քմ անասնաշենքի և 16.11 քմ պահակատան նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: