Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-043-0113-0001 ծածկագիրը կրող հողամասից 0․20191 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող, 03-043-0113-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․20191 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: