|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 հունիսի 2025 թվականի N 56-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի,18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 28․03․2025 թվականի թիվ 01//02183-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնք Արարատ, գյուղ Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 56/2 հողամաս հասցեն կրող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-043-0045-0004 կադաստրային ծածկագիրը կրող 0,10432 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան ինքնակամ կառուցված 822,62 քմ մակերեսով շինությունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոնի համար նոր շենք կառուցելու նպատակով։ 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը։ |
Կողմ -18 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՐԱՉԻԿ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.55 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|