Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սպանդարյան փողոց, շենք 2 հասցեում բազմաբնակարան շենքի 4 բնակարանի սեփականատեր Բելա Ցոլակի Մուսիկյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, քաղաք Արարատ, Սպանդարյան փողոց 2 շենք, բնակարան 4 հասցեն կրող, քաղաքացի Բելա Ցոլակի Մուսիկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 27.2քմ մակերեսով բնակելի շինությունը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023BT962G) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի մայիսի 18 թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի
ա) ենթակետով սահմանված արժեքների վճարումով 27.2քմ x427դրամ=11 615դրամ
2.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: