Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․ 1) Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 6 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքների մասին։ 3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին։ 4) ԱՅԳ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն հատկացնելու թույլտվություն տալու մասին։ 5) Արարատի Արաքս ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն հատկացնելու թույլտվություն տալու մասին։ 6) Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում յոթերորդ և Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես գորգիսյանի անվան թիվ մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ում ութերրորդ խմբեր բացելու և Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի N 218-Ա, 2025թվականի փետրվարի 14-ի N 4-Ա որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին։ 7) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հունվարի 19-ի N 3 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ |