Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0038-0002 ծածկագիրը կրող հողամասից 0,01427հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0038-0002 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0,01427հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0,01427հա մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակելի կառուցապատման։
3․Առանձնացված 0,01427հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Երասխ, Գործարանային փողոց, 2/1 հողամաս /ծածկագիր 03052LNZUAVK/:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։