Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 21.06.2024թ. թիվ 2/փ-258դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-078-0133-0001 կադաստրային ծածկագիրը կրող 1.6384 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի: 2.Վերոնշյալ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |