Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզպետի 2024 թվականի օգոստոսի իննի թիվ 01//04934-2024, 2024 թվականի նոյեմբերի տասնմեկի թիվ 01//07057-2024 գրությունները, հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 7 հերթական նիստի «Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-043-0198-0011 կադաստրային ծածկագիրը կրող 7.93642 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 114-Ա, 2024 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 10 հերթական նիստի՝ «Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին » թիվ 205 -Ա, 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 12 հերթական նիստի «Արարատ համայնքի Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-094-0139-0022 կադաստրային ծածկագիրը կրող 1.05135 հա մակերեսով արոտավայր վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 254-Ա որոշումները, որոշում եմ՝
1.2025 թվականի փետրվարի 24-ին ներկայացնել վարձակալության մրցույթի՝ Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Լոտ ծածկագիր 03-094-0139-0022 1.05135 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող,Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
2) Լոտ ծածկագիր 03-043-0198-0011 7.93642 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող,Զանգակատուն գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
3) Լոտ ծածկագիր 03-043-0185-0023 25.16357 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող, Զանգակատուն գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
4) Լոտ ծածկագիր 03-043-0171-0008 0.60293 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող,Զանգակատուն գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
5) Լոտ ծածկագիր 03-043-0182-0002 0.33904 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող,Զանգակատուն գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը:
2.Մրցութային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել մրցույթի հետ կապված գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: