Այսօր: Ուրբաթ, 20 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0190
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2026 թվականի N 0190

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքների պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.02 հա մակերեսով էներգետիկայի,տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության գործառնական նշանակությամբ կապի հողամասում ինքնակամ կառուցված, 10․77քմ ինքնակամ հասարակական շինությունը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չիսպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք․
Որոշում եմ՝

1․ՀՀմարզ Արարատ, համայնք Արարատ, գյուղ Ուրցալանջ 1 հասցեում գտնվող, էներգետիկայի, տրանսպորտի, կապի,կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների, գործառնական նշանակությամբկապի 0.02 հահողամասում ինքնակամ կառուցված 10.77քմ շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:

2.Սույնորոշման 1-ինկետումնշված, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու շինությունների պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի սահմանները որոշվում են համաձայն թիվ 14112023-03-0082 իրավունքի պետական գրանցման վկայականում արտացոլված հողամաս իսահմաններով (ծածկագիր 03-049-0114-0026):

3.Ինքնակամ կառուցված 10.77քմ. ընդհանուր մակերեսով շինությունները և դրանով զբաղեցված ուդրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,02հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ <<ՅՈՒՔՈՄ>> ՓԲընկերությանը:

4.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝

ա) շինությունների օտարման գին սահմանել 10.77քմ x 6687 դրամ = 72019 դրամ

բ) հողի օտարման գին սահմանել (10.77X 2) X 336.6 դրամ = 7250 դրամ (200-21.54) X(336.6 X 3) դրամ = 180209 դրամ

Ընդամենը շինությանհամար՝ 187459 դրամ Ընդամենը շինության և հողամասի համար՝ 259478 դրամ

5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Նորոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:

6․<<ՅՈՒՔՈՄ>> ՓԲ ընկերության կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից և հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Նորոշման 37-րդ կետով սահմանված կարգով:

7.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner