|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2025 թվականի N 51-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒԹԵՐՈՐԴ ԽՄԲԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 218-Ա, 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 4-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է` 1․ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրել` 1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել յոթերորդ խումբ։ 2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել ութերորդ խումբ։ 2․ Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 218-Ա որոշման Հավելված 1-ում և Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 218-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 4-Ա որոշման Հավելված 2-ում ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի 1-ական հաստիք՝ ըստ սահմանված դրույքաչափերի։ 3․ Հաստատել՝ 1) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 1-ի։ 2) «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը՝ համաձայն կից Հավելված 2-ի։ 4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ |
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -6 ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐՈ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՌՈԲԵՐՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(668.68 Կբ)
|
 |
(574.36 Կբ)
|
 |
(600.32 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|