Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.09.2023թ. թիվ 2/փ-290 դրական եզրակացությունը, առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,քաղաքացու սեփականություն հանդիսացող, 03-019-0147-0094 կադաստրային ծածկագիրը կրող 0.07573 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |