Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0219-0009/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 16.12798 հա մակերեսով հողամասը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0219-0009/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 16.12789 հա ընդհանուր մակերեսով հողատեսքը , որից 13.48278 հա կորիզավոր , 2.6452 հա վարելահող :
2. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել ____________ՀՀդրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
|