|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2025 թվականի N 45 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՐՎԱՐԻ 14-Ի ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ-Ի ՇԵՆՔՒՑ ԵՎ ՕԼԻՄՊՈՍ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻՑ ՍԵՆՅԱԿՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով Սերոբ Հովակիմյանի պարուսուցման նպատակով վարձակալած սենյակի վարձավճարը փոփոխելու մասին դիմումը,Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
1.Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն ՀՈԱԿ-ի շենքից և Օլիմպոս ամֆիթատրոնի շենքից սենյակներ վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 6 որոշման 1-ին մասի ա) կետի «60․000 ( վաթսուն հազար)» բառերը փոխարինել «40․000 (քառասուն հազար)» բառերով և 1-ին մասի ա) կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1․Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող <<Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն>> ՀՈԱԿ-ի շենքից 80քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել․ ա) Սերոբ Հովակիմյանին 1 (մեկ)տարի ժամկետով, ամսական 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 1400-ից – 1800 -ն պարուսուցման նպատակով»: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից: |
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|