Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածով
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 1100 -ին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել «Արարատ քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում, հասցե՝ ք.Արարատ, Շահումյան 36:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մելքոնյանի վրա: