Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-18122024-03-0210 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի «ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 2966-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «հասարակական կառուցապատման» բառակապակցության փոխարեն կարդալ «խառը կառուցապատման» բառակապակցությունը։
2․Նույն որոշման 1-ին կետից հետո ավելացնել նոր կետ՝ «1․1 Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատումից փոփոխել` հասարակական կառուցապատման:»