Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․
1) Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքների մասին։
3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին։
4
) Արարատ համայնքի քաղաք Արարատ Աղասի Խանջյան փողոց 10 շենք բնակարան 6 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին։
5) «Վայտ Սթոն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտիններիհանքավայրի արևմտյան տեղամասի հանքարդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։
6) Արարատ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին։
7) Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։
8
) Արարատ համայնքի ավագանու 2024թվականի սեպտեմբերի 10-ի թիվ  182-Ա որոշումը անվավեր  ճանաչելու մասին։
9
) Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-013-0561-0105 կադաստրային ծածկագիրը կրող 2,72386հա հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։
10
) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի /հենասյուն/ օգտագործման իրավունքի տրամադրման մասին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner