Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով,համայնքի ավագանու կանոնակարգով, հաշվի առնելով Արարատ համայնքի և Կարինե Գասպարյանի միջև 2024 թվականի մայիսի 06-ին կնքված՝ պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը և հիմք ընդունելով քաղաքացի Սրբուհի Մուսիկյանի՝ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի շենքից սենյակ վարձակալելու մասին դիմումը․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն ՀՈԱԿ-ի շենքից և Օլիմպոււս ամֆիթատրոնի շենքից սենյակներ վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 6 որոշման 2-րդ մասի բ/կետի «Կարինե Գասպարյան» բառերը փոխարինել «Սրբուհի Մուսիկյան» բառերով և 2-րդ մասի բ/կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ/ Սրբուհի Մուսիկյանին 1/մեկ/ տարի ժամկետով,ամսական 15000/տանհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ և կիրակի օրերին, ժամը 15:00-ից-17:00-ն՝ պարուսուցման նպատակով»:
2.Համայնքի ղեկավարին՝ կնքել վարձակալության պայմանագիր Սրբուհի Մուսիկյանի հետ:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: