Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Տարոն Շահբազյանի դիմումը՝ իրեն,Աննա Վարդանյանին և Արտակ Շահբազյանին համատեղ վարձակալության իրավունքով տրամադրված 03-002-0002-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.00388 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասը իրենց օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացիներ՝Աննա Վարդանյանին, Տարոն Շահբազյանին և Արտակ Շահբազյանին համատեղ վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ քաղաքի Խանջյան 60 հասցեում գտնվող , 03-002-0002-0017 կադաստրային ծածկագիրը կրող 0.00388 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրանց: 2.Հողամասի օտարման գին սահմանել 5000 ՀՀ դրամ։ |