Համայնքապետարան է դիմել Արարատ գյուղի բնակիչ՝ Արմեն Բալայանը, դրամական օգնություն ստանալու խնդրանքով:Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հաշվի առնելով՝ Արմեն Բալայանի ծանր սոցիալական պայմանները. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ծանր սոցիալական պայմաններում գտնվող՝ Արմեն Բալայանին տրամադրել դրամական օգնություն 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ առողջական խնդիրները հոգալու համար:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին փոխանցումը կատարել 220013449925000 հաշվեհամարին՝ համայնքի բյուջեի 1071.51 «Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն»ծրագրի 4729«Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից: