Այսօր: Երեքշաբթի, 19 Մայիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0522-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2026 թվականի N 0522-Ա

2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ,Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ  հոդվածով ու « Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով,հիմք ընդունելով Արարատի համայնքապետարանում 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝ 

1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 0.28388 հա մակերեսով արոտավայր հողամասը (ծածկագիր՝ 03-002-0105-0009) համապատասխան շահագործելու նպատակով,25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ «ԱՄՐՈՑԱՔԱՐ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքի 21 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.12 հա մակերեսով  հողամասը (ծածկագիր՝ 03-002-0039-0206) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Գրիգոր Հրանտի Մանուկյանին՝ 45100/քառասունհինգ հազար հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 0.2 հա մակերեսով կորիզավոր հողամասը (ծածկագիր՝ 03-086-0001-0003) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2026թ. մայիսի 18-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Աշխեն Ավետիսի Սարգսյանին՝ 10000 /տաս հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner