Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում «ՍԱԹԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՍԱԹԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում ավազակոպճային խառնուրդի հանքերևակման «Նաիրի-1» տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին: |