|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 փետրվարի 2025 թվականի N 195-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր՝ 2.3-12/ պաշտոնի անձնագրի «6․Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի ա/ ենթակետում կատարել հետևյալ փոփոխություն՝ 1․1 ենթակետից հանել «մասնագիտական» բառը 1․2 «քաղաքական» բառից հետո ավելացնել «կամ վարչական» բառակապակցությունը 1․3 «քաղաքացիական» բառը փոխարինել «ինքնավար» բառով 1․4 ենթակետից հանել «մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ» բառակապակցությունը և այսուուհետ «6․Գիտելիքները և հմտությունները» բաժնի 10-րդ կետի ա/ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(60.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|