«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2026թ․ համար հաշվարկվել է 35 711 000 /երեսունհինգ միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար/ ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունվարի 16-ի N 36-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած 2026թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հաստատել Արարատ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի: 2. Նկատի ունենալով համայնքի համար ծրագրի հույժ կարևորությունը ՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝ 1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /դեֆիբրիլյատոր-1 հատ, երակների երևակման սարք-1 հատ, շարժական շտատիվ ներերակային ներարկումների համար 4 կեռիկով-20 հատ, տոնոմետր մեխանիկական-4 հատ, գլյուկոմետր-1 հատ, օտոսկոպ-1 հատ։ 2) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով քաղաք Արարատ, Նոյակերտ, Արարատ, Արմաշ, Սուրենավան, Ուրցաշանջ, Վարդաշատ և Զանգակատուն բնակավայրերում: 3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ: |