01.01.2023 թ. դրությամբ Ահարոն Հրաչիկի Իսրայելյանը /ՀԾՀ՝ 2610800045, գ. Ավշար, Խորենացու փ., տուն 73/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների գույքահարկի մասով ունի 190.514 /մեկ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 160.721 /մեկ հարյուր վաթսուն հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 29.793 /քսանինը հազար յոթ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ 240-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Ահարոն Հրաչիկի Իսրայելյանը հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425106029/ գանձել 190.514 /մեկ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, որից 29.793 /քսանինը հազար յոթ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունները չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2/երկու/ ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետոեւթյան ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: