Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ և 94-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 15․08․2019 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3137 պայմանագրի (վկայական՝ թիվ 21082019-03-0103) 18-րդ կետը և հաշվի առնելով վարձակալ Արթուր Անուշավանի Գասպարյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Երկարաձգել 15․08․2019 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3137 պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականի օգոստոսի 15-ը։ 2․Համայնքի ղեկավարին՝ կնքել համաձայնագիր Արթուր Անուշավանի Գասպարյան հետ՝ 15․08․2019 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 3137 պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ մյուս պայմանները թողնելով անփոփոխ։ |