|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2026 թվականի N 029-Ա |
ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով, ինչպես նաև հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Տալ համաձայնություն Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի և «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի սպասարկման և պահպանման նպատակով Արարատ համայնքի բյուջեի «Հանգիստ, մշակույթ և կրոն» ծրագր 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհ» հոդվածից հատկացնել դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին տարեկան 750 000-ական /յոթ հարյուր հիսուն հազարական/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ տարեկան 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -13 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|