Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Յուրիկի Փահլևանյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 0.00319 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի ավտոտնակի կառուցման համար տրամադրված 03-002-0002-0064 կադաստրային ծածկագիրը կրող հողամասը իրեն օտարելու մասին,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի՝ Արթուր Յուրիկի Փահլևանյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող,Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 69/11 հասցեում գտնվող 03-002-0002-0064 կադաստրային ծածկագիրը կրող, 0.00319հա մակերեսով ավտոտնակի կառուցման համար տրամադրված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան: 2.Հողամասի օտարման գին սահմանել 2000 ՀՀ դրամ 1քմ-ի համար: |