Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0009 ծածկագիրը կրող հողամասից 0․12385հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գ.Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0009 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․12385հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․12385հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գ.Պարույր Սևակ, 4-րդ փողոց, 10/1 հողամաս /ծածկագիր 03999Q9GPLV3/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։