Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-066-0116-0005/ 0.1044 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով ,առանց կառուցապատման իրավունքի Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Նոյակերտ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-066-0116-0005/ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1044 հա մակերեսով արդյունաբերության ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000 ՀՀ դրամ ,նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |