Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 91-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 2/փ-203 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է.

 

1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-019-0102-0001 կադաստրային ծածկագրից 0.37453 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ հատուկ նշանակության հողերի։
2.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող, 03-019-0102-0001 կադաստրային ծածկագրից 0.37453 հա մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքը պետական գրանցում ստանալու պահից:
4.
Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը


Կողմ -14

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(734.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner