Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքացի Հուռումսիմ Վլադիմիրի Խաչատրյանի դիմումը,՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի, իրեն սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ռ․Օղիկյան փողոց, 11 հասցեն կրող անշարժ գույքը երկու գույքային միավորի բաժանելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ռ․Օղիկյան փողոց, 11 հասցեն կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի, համաձայն հատակագծի:
2.Բաժանվող մաս 1-ի հասցեն թողնել նույնը՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Ռ․Օղիկյան փողոց, 11 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052L3GHN99):
3.Բաժանվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Բարեկամության փողոց, 2-րդ նրբանցք, 8 հողաաս հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03052UU4XNL8):
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: