Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և Էդիկ Ավետիսի Ասատրյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել Արարատ համայնքի բնակիչ Էդիկ Ավետիսի Ասատրյանին (ն/ք․ 014631477, տրված՝ 03.06.2022թ., 026-ի կողմից) վաճառել իր անգործունակ ճանաչված որդուն՝ Ռուբիկ Էդիկի Ասատրյանին (ծնված՝ 16.11.1985թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գ․Ավշար Հ․Խաչատրյան փողոց 3 հասցեում գտնվող անշարժ գույքը։