Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, քաղաք Արարատ, 29 հողամաս, քաղաք Արարատ, 27 հողամաս, և քաղաք Արարատ, 5 հողամաս հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր <<ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ>> ՍՊ ընկերության տնօրեն Համազասպ Պողոսյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. <<ՇԻՆ ՏՐԱՎԵՐՏԻՆ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, քաղաք Արարատ, 29 հողամաս, քաղաք Արարատ, 27 հողամաս, և քաղաք Արարատ, 5 հողամաս հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2. Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, քաղաք Արարատ, 5 հողամաս / հասցեի որոշման ծածկագիր՝ 03011KQT7FEK/:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: