Արարատ համայնքի գ․Նոյակերտ բնակավայրի Գ․Լուսավորիչ 19 հասցեի բնակչուհի Անժելա Ամրահի Մանուկյանը դիմել է Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր նկատմամբ պատրոնաժ սահմանելու խնդրանքով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016 թվականի թիվ 631-Ն որոշման հավելվածի՝ «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 14-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով Անժելա Ամրահի Մանուկյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արարատ համայնքի գ․Նոյակերտ բնակավայրի Գ․Լուսավորիչ 19 հասցեի բնակչուհի Անժելա Ամրահի Մանուկյանի /ծնված 10․11.1961թ./ նկատմամբ սահմանել պատրոնաժ:
2.Արարատ համայնքի գ․Նոյակերտ բնակավայրի Գ․Լուսավորիչ 19 հասցեի բնակիչ Գևորգ Հովիկի Մարտիրոսյանին /ծնված 21․10.1988թ./ նշանակել պատրոն /օգնական/ Անժելա Ամրահի Մանուկյանի նկատմամբ: